
Իտալացի օդաչուն սպառնացել է կործանել ինքնաթիռը կնոջ հետ վիճելու պատճառով

Իտալացի օդաչուն սպառնացել է կործանել ինքնաթիռը այն բանի պատճառով, որ իր կինը ցանկություն է հայտնել հեռանալ իրենից, գրում է The Times-ը:
Օդաչուն հաղորդագրություն է ուղարկել կնոջը, որտեղ գրել է, որ կկործանի ինքնաթիռը Հռոմից Ճապոնիա թռիչքի ժամանակ, որտեղ գտնվել է 200 ուղևոր: Սակայն, ըստ պարբերականի, օդաչուի կինը հասցրել է վտանգի մասին տեղեկացնել Հռոմի «Ֆլյումիչինո» օդանավակայանի աշխատակիցներին:
Ոստիկանները ձերբակալել են օդաչուին թռիչքից մի քանի րոպե առաջ ու փոխարինել նրան այլ օդաչուով այնպես, որ ուղևորներն անգամ չեն իմացել տեղի ունեցածի մասին:
Ինչպես գրում է Times-ը, դեպքը տեղի է ունեցել 2015թ. հունվարին, սակայն դեպքը գաղտնի է պահվել: