
AC/DC խմբի ղեկավարը կարող է ամբողջությամբ կորցնել լսողությունը

Ավստրալական AC/DC խումբը ստիպված է եղել դադարեցնել ԱՄՆ-ում շրջագայությունը բժիշկների նախազգուշացումների պատճառով այն մասին, որ խմբի վոկալիստ Բրայան Ջոնսոնը ռիսկի է դիմում ամբողջությամբ կորցնել լսողությունը:
Ինչպես նշված է խմբի պաշտոնական կայքում, 68-ամյա երգչին բժիշկները խորհուրդ են տվել անհապաղ դադարեցնել ելույթները, հակառակ դեպքում կարող է ամբողջությամբ կորցնել լսողությունը:
Բոլոր համերգները, որոնք նշանակված են մարտի 7-ից հետո, կտեղափոխվեն անորոշ ժամանակով: Ամենայն հավանականությամբ, համերգները կանցկացվեն հրավիրյալ վոկալիստի մասնակցությամբ:
Խումբը ձևավորվել է 1973թ. Ավստրալիայում, խմբի ամենահայտնի ալբոմը մնում 1980-ականների Back In Black ձայնասկավառակը: