Բաժիններ՝

ԵՄ-ն մտադիր է փակել «բալկանյան երթուղին» փախստականների համար

Եվրամիության երկրները Բրյուսելում այսօր կայանալիք գագաթաժողովի ժամանակ մտադիր են «բալկանյան երթուղին» փակ հայտարարել՝ նպատակ ունենալով խոչընդոտել Հունաստանից ներգաղթյալների ու փախստականների մուտքին Եվրամիության երկրներ:

Համապատասխան փաստաթուղթն իր Twitter-ում հրապարակել է գերմանական Bild պարբերականի թղթակիցը:

«Ներգաղթյալների անհավասարաչափ հոսքը Բալկաններ տանող ճանապարհով կավարտվի, այդ երթուղին հիմա փակ է»,- ասվում է փաստաթղթում:

Հիշեցնենք, որ մարտի 7-ին մեկնարկում է ԵՄ արտահերթ գագաթաժողովը Թուրքիայի մասնակցությամբ: Դրա մասնակիցները փորձելու են լուծել Եվրոպայի միգրացիոն ճգնաժամը: Անկարան հույս ունի ստանալ խոստացված 3 մլրդ եվրո ֆինանսական օգնությունը, որով պետք է Թուրքիա ժամանած փախստականների համար կեցության արժանապատիվ պայմաններ ապահովի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս