
Թուրքիան և ԵՄ-ը պայմանավորվել են մինչև հունիսի վերջը չեղարկել վիզաները

Թուրքիան հույս ունի, որ Եվրամիության երկրների հետ մուտքի արտոնագրային ռեժիմի չեղարկումը կիրագործվի ամենաուշը մինչեւ հունիսի վերջ:
Այս մասին հաղորդում է «Անատոլու» լրատվական գործակալությունը, ԵՄ-Թուրքիա գագաթաժողովից հետո մամուլի ասուլիսում հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն:
«Թուրքիան վիզաների ազատականացման մասին խնդրել էլ ավելի վաղ: Ես ուրախ եմ, որ մենք պայմանավորվել ենք վիզաների ազատականացումն իրագործել ամենաուշը մինչեւ հունիսի վերջը` Նիդերլանդների նախագահության ժամանակաշրջանում», – ասել է Դավութօղլուն:
Նրա խոսքով` Անկարան կկատարի իր աշխատանքը, որպեսզի ի կատար ածի օրենսդրական պահանջները, իսկ ԵՄ-ը կկատարի իր մասը:
Դավութօղլուն հույս է հայտնել, որ արդեն հունիսի վերջին Թուրքիայի քաղաքացիները շենգենյան գոտի կմեկնեն առանց վիզաների: