Բաժիններ՝

Ռուսաստանի ու Եգիպտոսի նախագահները քննարկել են Եգիպտոս թռիչքների վերսկսման հնարավորությունը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ ալ-Սիսին հեռախոսազրույցի ժամանակ քննարկել են երկու երկրների միջև թռիչքների վերսկսման հնարավորությունը, հայտնում է LifeNews-ը:

«Նշվել է բոլոր անհրաժեշտ պայմանների ստեղծման կարևորությունը Եգիպտոս ռուսական ինքնաթիռների թռիչքների վերսկսման և զբոսաշրջային փոխանակման համար»,- ասվում է Կրեմլի մամուլի հաղորդագրության մեջ:
Զրույցի ժամանակ քննարկվել են նաև ռուս-եգիպտական հարաբերություններին, այդ թվում՝ ռազմատեխնիկական համագործակցությանն առնչվող հարցեր:
Հիշեցնենք, որ 2015թ. ռուսների համար փակվել են հանգստի երկու ամենահայտնի ուղղությունները՝ Եգիպտոսն ու Թուրքիան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031