
Անհայտ անձը փորձել է ներխուժել Սպիտակ տուն

Ցանկապատի վրայով Սպիտակ տուն ներթափանցելու հերթական փորձն է գրանցվել երեկ Վաշինգտոնում անհայտ տղամարդու կողմից, գրում է TASS-ը:
Սակայն, ինչպես հայտնել է Գաղտնի ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Քևին Դայը, իրավախախտին չի հաջողվել ներխուժել նախագահական նստավայրի տարածք՝ նրան անհապաղ կագնեցրել են անվտանգության ծառայության աշխատակիցները ու տղամարդուն հանձնել Վաշինգտոնի ոստիկանությանը՝ հետագա քննության համար:
«Միջադեպն արագ սպառվել է»,- ասել է ծառայության ներկայացուցիչը՝ հրաժարվելով հայտնել ձերբակալվածի անունը:
Նա նաև չի մանրամասնել, թե այդ ժամանակ որտեղ է գտնվել ԱՄՆ նախագահ Բարաք
Օբաման: Ականատեսների վկայությամբ, իրավախախտին անգամ չի հաջողվել մոտենալ Սպիտակ տան հիմնական՝ բարձր արգելապատնեշին:
Հենց նա անցել է առաջին ցանկապատի վրայով, նրան անմիջապես բռնել են Գաղտնի ծառայության աշխատակիցները: