Ալեքսեյ Գրիվաչ. Վրաստանը ցանկանում է մեծացնել իր եկամուտները Հայաստան մատակարարվող ռուսական գազի տարանցումից. rusarminfo

Վրաստանի էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն հայտարարել է, որ վրացական կողմը համաձայն չէ «Գազպրոմ»-ի դիրքորոշման հետ` վճարելու գումարային փոխհատուցում Հայաստանի մատակարարվող գազի տարանցման համար: Վրաստանը ցանկանում է հետագայում ևս ստանալ գազ տարանցումից սահմանված 10%-ը:

Ըստ Ռուսաստանի ազգային էներգետիկ անվտանգության հիմնադրամի գազային հարցերով տնօրենի տեղակալ Ալեքսեյ Գրիվաչի` այս պարագայում Վրաստանի շահույթը «Գազպրոմ»-ի կորուստն է, քանի որ գազը շուկայական ապրանք է, և դրա գինը կարող է փոխվել:

«Տարանցումը որոշակի ծառայություն է, որը ենթադրում է հասկանալի ծախսեր: Կա վառելիքի որոշակի քանակ, որն օգտագործվում է տեղափոխման համար, բայց մեծ մասը վառելիքային ծախսերը չեն. դրանք են` ամորտիզացիոն համակարգերի, վերանորոգման, անձնակազմի աշխատավարձի համար նախատեսված վճարումները: Իսկ էներգառեսուրսը շուկայական ապրանք է, որի արժեքը կարող է աճել և ընկնել: Հետևաբար, տարանցման 10%-ը ներկայումս այլ չափի գումար է. այսպես, 10%-ը նավթի 100 դոլարի, կամ գազի 300-400 դոլարի պարագայում բոլորովին այլ արժեք կունենա, որը մի քանի անգամ կտարբերվի», – RUSARMINFO-ի հետ զրույցում ասել է Գրիվաչը:

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Ադրբեջանը ևս Վրաստան կմատակարարի 500 մլն կուբամետր գազ տարեկան կտրվածքով: Ըստ փորձագետի` հնարավոր է, որ Ադրբեջանը չկարողանա վրացական շուկան ապահովել նման ծավալներով. վերջերս Ադրբեջանը դիմել է «Գազպրոմ»-ին ադրբեջանական շուկա գազ մատակարարելու նպատակով:

Տեսանյութեր

Լրահոս