
Բրյուսելի ոստիկանությունը հայտնաբերել է ահաբեկիչների նամակագրությամբ համակարգիչ

Բելգիայի ոստիկանությունը Բրյուսելի Սկարբեկ կոմունայում հայտնաբերել է ԴԱԻՇ-ի հետ առնչություն ունեցող անձանց նամակագրություն պարունակող համակարգիչ, հայտնում է բելգիական RTL հեռուստաալիքը:
Դուրս նետված համակարգիչը հայտնաբերել էին քաղաքային աղբի հավաքման Bruxelles-Propreté ընկերության աշխատակիցները:
Հիշեցնենք, որ Բրյուսելում երեկ տեղի են ունեցել մի շարք ահաբեկչություններ, որոնց զոհ է դարձել 34 մարդ, ավելի քան 200 մարդ ստացել է վնասվածք: Հաղորդվում է, որ զոհերի ու տուժածների թվում կա 40 երկրի քաղաքացի:
Ահաբեկչությունների պատասխանատվությունն ստանձնել է ԴԱԻՇ-ը: