
ԵՄ սահմաններին հսկողությունը հարկավոր է խստացնել. Ֆրանսիայի վարչապետ

Ֆրանսիայի վարչապետ Մանուել Վալսը հայտարարել է Եվրամիության սահմաններին Բելգիայի հարձակումներից հետո վերահսկողությունը ուժեղացնելու մասին, հայտնում է BBC-ն:
«Շտապ անհրաժեշտություն կա ուժեղացնել հսկողությունը Եվրամիության արտաքին սահմաններին»,- հայտարարել է ֆրանսիացի քաղաքական գործիչը:
Նա բացատրել է, որ գլխավոր խնդիրներից մեկը Սիրիայից ԵՄ կեղծ անձնագրերով ժամանած անձնանց հայտնաբերումն է:
Հիշեցնենք, որ անցած տարվա նոյեմբերին հայտնի դարձավ, որ Փարիզի հարձակումներին մասնակցած մահապարտ ահաբեկիչներից երկուսը Եվրոպա էին ժամանել սիրիացի քաղաքացիների կեղծ անձնագրերով, ահաբեկչությունների ևս մի քանի անդամ Եվրոպա էր ժամանել որպես փախստական:
Հիշեցնենք, որ Բրյուսելի օդանավակայանի ու մետրոյի կայարանների ահաբեկչությունների զոհերի թիվը, վերջին տվյալների համաձայն, 31-ն է: