
Ֆրանսիայում շտապ տարհանում են Թուլուզի օդանավակայանի ուղևորներին

Ֆրանսիայի հարավում գտնվող Թուլուզի օդանավակայանից մարտի 23-ի առավոտյան շտապ՝ առանց պատճառները բացատրելու սկսել են տարհանել ուղևորներին:
France 3 հեռուստաալիքը հայտնում է, որ օդանավակայանից մարդկանց տարհանումն սկսվել է տեղի ժամանակով ժ. 07.00-ի սահմաններում: Ներսում գտնվող մարդկանց բարձրախոսով խնդրել են լքել օդանավակայանի շինությունը: Ներկայում դեռ չեն նշվում տարհանման պատճառները:
Ինչպես հայտնում է Toulouse7-ը, օդանավակայանից մարդկանց տարհանումն սկսվել է կասկածելի փաթեթի պատճառով: Արդյո՞ք հաստատվել է սպառնալիքը, դեռ չի հաղորդվում:
Հիշեցնենք, որ Բրյուսելում ահաբեկչություններին զոհ է դարձել 34 մարդ, ավելի քան 200 մարդ ստացել է վնասվածք: Հաղորդվում է, որ զոհերի ու տուժածների թվում կա 40 երկրի քաղաքացի: