
Աշխարհը սգում է Բրյուսելի ահաբեկչությունների զոհերի հիշատակը

Երեկվանից ողջ աշխարհում մարդիկ մոմեր ու ծաղիկներ են տանում Բելգիայի ներկայացուցչությունների մոտ՝ հարգելով Բրյուսելի ահաբեկչությունների զոհերի հիշատակը:
Երեկվանից բազմաթիվ երկրների պատմական ու տեսարժան վայրերը ներկվել են Բելգիայի դրոշի գույներով, այդ թվում՝ Հռոմի Տրևի շատրվանը, Փարիզի Էյֆելյան աշտարակը:
Հիշեցնենք, որ ողբերգությունը խլել է 31 մարդու կյանք, 250 մարդ ստացել է վնասվածք: