
Ձերբակալվել է Բրյուսելի պայթյունների գլխավոր կասկածյալ Նաջիմ Լաաշրաուին

Բրյուսելի ահաբեկչությունների ենթադրյալ երրորդ մասնակիցը՝ Նաջիմ Լաաշրաուին, ով փախուստի էր դիմել Բրյուսելի օդանավակայանի պայթյուններից անմիջապես հետո, ձերբակալվել է բելգիական ոստիկանության կողմից, հայտնում են տեղի իշխանությունները, հայտնում է BBC-ն:
Տղամարդուն տեսանկարահանել էին օդանավակայանի տեսահսկման սարքերը, երբ նա մինչ պայթյունները ծանր սայլակը հրելով քայլում էր երկու մահապարտ ահաբեկիչների՝ Խալիդ ու Բրահիմ Բաքրաունիների հետ:
Լաաշրաուիի նկատմամբ արդեն հետախուզում էր հայտարարվել 2015թ. նոյեմբերին Փարիզում տեղի ունեցած պայթյուններից հետո, որը խլել էր 130 մարդու կյանք:
Հիշեցնենք, որ Բրյուսելի օդանավակայանի ու մետրոյի կայարանների ահաբեկչությունների զոհերի թիվը, վերջին տվյալների համաձայն, 31-ն է: