Բաժիններ՝

Էյֆելյան աշտարակը և Բրանդենբուրգյան դարպասները լուսավորել են Բելգիայի դրոշի գույներով

Փարիզի Էյֆելյան աշտարակը եւ Բեռլինի Բրանդենբուրգյան դարպասները մարտի 22-ի երեկոյան լուսավորել են Բելգիայի դրոշի գույներով՝ սեւ, դեղին եւ կարմիր, ի նշան Բելգիայի հետ համերաշխության, որը ենթարկվել է ահաբեկչական գերոհների:

Համանման գույներով են լուսավորվել նաեւ «Բուրջ Խալիֆա» 828-մետրանոց երկնաքերը Դուբայում եւ թագավորական պալատն Ամստերդամում:

Բելգիայի դրոշի գույներով կլուսավորվի նաեւ Առեւտրի համաշխարհային կենտրոնի համալիրի գլխավոր երկնաքերը Նյու Յորքում: Համապատասխան կարգադրությունն արել է Նյու Յորքի նահանգապետ Էնդրյու Քուոմոն: Նաեւ խոնրահված է դրոշը Սպիտակ տան վրա Վաշինգտոնում:

Մարտի 22-ին Բրյուսելի օդանավակայանում եւ մետրոյի «Մալբեկ» կայարանում որոտացել են մի շարք պայթյուններ: Դրա հետեւանքով զոհվել է 34 մարդ: Մետրոյի «Մալբեկ» կայարանում պայթյունի զոհ է դարձել 20 մարդ, եւս 14-ն սպանվել Է օդանավակայանում կատարված ահաբեկչական գործողության հետեւանքով, օդանավակայան, որը գտնվում է Բելգիայի մայրաքաղաքի մերձակա Զավենտեմ քաղաքում:

BELGIUM-BLAST/GERMANY

Իշխանությունները տեղի ունեցածը որակել են որպես ահաբեկչական գործողություն: Թագավորությունում եռօրյա սուգ է հայտարարված:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս