
Բրյուսելում ճշտել են ահաբեկչության զոհերի թիվը

Ճշտված տվյալներով՝ մարտի 22-ին Բրյուսելում կատարված մի շարք ահաբեկչական գործողությունների հետեւանքով զոհվել է 31 մարդ, եւս շուրջ 250 հոգի վերքեր են ստացել: Այդ մասին հայտնել է Բելգիայի մայրաքաղաքում գործող ճգնաժամային շտաբը:
Ավելի վաղ հաղորդվել է 34 զոհվածների մասին:
Կենտրոնում նշել են, որ այս թվերը չի կարելի վերջնական համարել, քանի որ վիրավորների թվում կան օրհասական վիճակում գտնվող մարդիկ, եւ զոհերի թիվը կարող է աճել:
Մարտի 22-ին Բրյուսելի օդանավակայանում եւ մետրոյի «Մալբեկ» կայարանում որոտացել են մի շարք պայթյուններ: Իշխանությունները տեղի ունեցածը որակել են որպես ահաբեկչական գործողություն: Թագավորությունում եռօրյա սուգ է հայտարարված, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: