
Ստամբուլում ձերբակալել են ահաբեկչության ծրագրավորման մեջ կասկածվող երեք անձանց

Թուրք իրավապահները ձերբակալել են ծայրահեղական ահաբեկչական «Իսլամական պետություն» խմբավորմանը հարող երեք անձանց, ովքեր, ենթադրվում է, որ Ստամբուլում պետք է նոր ահաբեկչություն իրականացնեին: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
Թուրքական և գերմանական հետախուզական ջոկատների աշխատանքների արդյունքում Ստամբուլի ահաբեկչության դեմ պայքարի և հետախուզական վարչության խմբերը համաժամանակյա գործողություններ են իրականացրել երեք հասցեում: Դրա արդյունքում ձերբակալվել են Թուրքիայի, Իրաքի և Սիրիայի մեկական քաղաքացիներ: