
Օդեսայում ՌԴ հյուպատոսության վրա ձվեր են նետել

Օդեսայում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսության վրա ձվեր են նետվել: Timer-odessa.net-ի հաղորդմամբ՝ ռուսական դիվանագիտական ներկայացուցչության մոտ հավաքվել է մոտ 20 ազգայնական:
«Ձվերը նետելուց հետո ակտիվիստները ցրվել են: Հյուպատոսության մոտ դեռ դրված են օդեսացիների բերած ծաղիկները՝ ի հիշատակ Դոնի Ռոստովի ավիաաղետի զոհերի»,- գրում են ԶԼՄ-ները:
Korrespondent.net-ն ավելի վաղ հայտնել էր, որ Վաշինգտոնը կոչ էր արել Կիևին ապահովել Վիեննայի՝ դիվանագիտական ներկայացուցչությունների պահպանության կոնվենցիան:
Հիշեցնենք, որ Խարկովում մարտի 22-23-ին «տեխնիկական պատճառներով» չի գործելու ՌԴ գլխավոր հյուպատոսությունը: