
Ռաուլ Կաստրոն թույլ չի տվել Օբամային թփթփացնել իր ուսին

Հավանայում ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի և Կուբայի առաջնորդ Ռաուլ Կաստրոյի մամուլի ասուլիսից հետո ամերիկացի նախագահը ցանկացել է թփթփացնել իր կուբացի գործընկերոջ ուսին, սակայն Կաստրոն դա անել նրան թույլ չի տվել: Համապատասխան տեսանյութը հրապարակվել է RT հեռուստաալիքի YouTube-յան էջում:
Դրա փոխարեն Կաստրոն սեղմել է Օբամայի ձեռքն ու օդում թափահարել:
Հիշեցնենք, որ Օբաման Կուբայում էր պաշտոնական այցով: Ամերիկացի նախագահները Հավանա չէին այցելել արդեն 90 տարի: Այդ այցը, ըստ ԱՄՆ նախագահի, դարձավ երկու երկրների միջև սառը պատերազմի ավարտի խորհրդանիշ: