
«Հայաստանը Բելգիայի կողքին է». Էդվարդ Նալբանդյան

Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը ցավակցական հեռագիր է հղել Բելգիայի Թագավորության փոխվարչապետ, արտաքին գործերի և եվրոպական հարցերով նախարար Դիդիե Ռեյնդերսին: Է. Նալբանդյանը նամակում խորը ցավակցություն է հայտնել բելգիացի գործընկերոջը Բրյուսելում տեղի ունեցած ահաբեկչությունների առնչությամբ:
«Մենք խստորեն դատապարտում ենք ահաբեկչական այդ ահավոր գործողությունները: Ողբերգական այս պայմաններում ցանկանում եմ Ձեզ, զոհերի ընտանիքներին և մերձավորներին հայտնել մեր ահռելի տխրության և անկեղծ սրտացավության զգացումները: Բելգիայի ժողովրդին պատուհասած այդ ծանր հարվածի պահին ցանկանում եմ նշել, որ Հայաստանը Բելգիայի կողքին է, հայտնում ենք մեր լիակատար համերաշխութունը: Բրյուսելի հարձակումներն ուղղված էին մեր ընդհանուր արժեքների դեմ»,- ցավակցական իր հեռագրում նշել է Էդվարդ Նալբանդյանը: