Բաժիններ՝

«Ապահով ենք, սակայն վրդովված». Եվրոպայի հայ դատի հանձնախումբ

ՀՅԴ Եվրոպայի հայ դատի հանձնախումբը եւ աշխատակիցները, ինչպես նաև Բելգիայի հայ դատի հանձնախումբը խորապես վշտացած են Բրյուսելի միջազգային օդանավակայանում ահաբեկչական ցավալի հարձակումների առնչությամբ: Այս մասին տեղեկացնում են Եվրոպայի հայ դատի գրասենյակից:

«Ապահով ենք, սակայն վրդովված: Շնորհակալ ենք բոլոր նրանք, ովքեր զանգահարեցին եւ զորակցական պատգամներ ուղարկեցին: Ցավակցում ենք անմեղ կյանքերի կորստի համար եւ մեր մտքերն ու աղոթքներն ուղղում նրանց ընտանիքներին ու բարեկամներին:

Այսօրվա աշխարհում վայրագությունն ու ատելությունը տեղ չունեն: Եվրոպայի տարածքում մեր բոլոր կազմակերպությունների անունից մեր զորակցությունն ենք հայտնում Բելգիայի թագավորության և համայն բնակչության ահաբեկչության դեմ պայքարին` հանուն այս վախկոտ արարքների հաղթահարման»,- ասված է հանձնախմբի հայտարարության մեջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031