Բաժիններ՝

Բրյուսելի օդանավակայանը մինչև մարտի 24-ը փակ կլինի

Բրյուսելի օդանավակայանը, որտեղ նախօրեին երկու պայթյուն էր տեղի ունեցել, փակ կլինի մինչև մարտի 24-ը, հայտնում է Reuters-ը:

Ինչպես հաղորդվում էր, ահաբեկչությունների ենթադրյալ իրականացնողները կարող էին թաքցնել դետոնատորները ձեռնոցների մեջ: Բելգիայի պաշտպանության նախարարությունում աղբյուրի խոսքով՝ լուսանկարներում, որոնք ստացվել էին օդանավակայանի տեսահսկման սարքերի օգնությամբ, երևում է, որ երկու ենթադրյալ հանցագործները կրել են մեկական ձեռնոց: Դրանց տակ կարող էին թաքնված լինել դետոնատորները:

Հիշեցնենք, որ Բրյուսելի օդանավակայանում ու մետրոյում 3 պայթյուն է որոտացել: Հայտնի է, որ ահաբեկչություններին զոհ է գնացել 31 մարդ, ևս 250-ն ստացել է վնասվածքներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031