
Հրապարակվել են Բրյուսելի ահաբեկչությունների մեջ կասկածվող Բաքրաուի եղբայրների լուսանկարները

DH արբերականը հրապարակել է Բաքրաուի եղբայրների լուսանկարները, որոնք կասկածվում են Բրյուսելի օդանավակայանում ահաբեկչությունների իրականացման մեջ:
Բելգիական RTBF հեռուստաալիքի տվյալով՝ Բաքրաուի եղբայրները նույնականացվել են որպես ահաբեկիչներ, որոնք իրենց պայթեցրել են օդանավակայանում: Երրորդ ահաբեկչի որոնումները, որը եղել է Խալիդ ու Բրահիմ եղբայրների հետ օդանավակայանում, շարունակվում են:
Հաղորդվում է, որ Բաքրաուի եղբայրները ծանոթ են եղել ոստիկանությանը, հայտնում է բելգիական հեռուստատեսությունը՝ հղում կատարելով ոստիկանությունում աղբյուրներին:
Վերջին տվյալների համաձայն՝ Բրյուսելում պայթյունների հետևանքով զոհվել է 31 մարդ:
Հիշեցնենք, որ երեքշաբթի առավոտյան երկու պայթյուն էր որոտացել Բրյուսելի «Զավենտեմ» միջազգային օդանավակայանում՝ քաղաքի հյուսիս-արևելքում: