
Թուրքիայից 16 կին մահապարտ ահաբեկիչ է ուղևորվել Ռուսաստան ահաբեկչություններ իրականացնելու համար

16 կին, որոնք իրենց անվանում են «Կյաջի ալ-Բիրու» ու մարզումներ են անցել Թուրքիայի տարածքում, եվրոպական երկրներով գնացել են Ռուսաստան՝ ահաբեկչությունների իրականացման նպատակով:
Մահապարտ-ահաբեկիչների մասին տեղեկությունը հայտնի է դարձել ՌԴ ուժային կառույցներին, հայտնում է LifeNews-ը: Կանանց մասին տեղեկությունը բաժանվել է իրավապահներին:
«Թուրքիայի մարզական ճամբարներից մեկում նախապատրաստվել է 16 կին, որոնք փետրվարի վերջին ժամանել են Ռուսաստան՝ դիվերսիոն-հետախուզական գործունեություն իրականացնելու համար»,- պատմել է իրավապահ մարմիններում աղբյուրը:
Գործակալության տրամադրության տակ գտնվող փաստաթղթում ասվում է, որ Ռուսաստանում նրանց համադրողն է ՌԴ քաղաքացի Սաֆարի ալ-Ջաբրին:
«Ահաբեկչությունների նախապատրաստման հիմնական օբյեկտներն են հասարակական տրանսպորտը, մետրոպոլիտենի կայարանները ու զորամասերը»,- ասված է ուժային կառույցներից մեկի փաստաթղթերում: