Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Անխել Մարիա Վիլյարի ընտանիքում մեծ ողբերգություն է:
Սիրիական ռազմաօդային ուժերը չէին կարող գրոհել Հալեպում մարդասիրական ավտոշարասյունը, քանի որ գիշերը հնարավորություն չունեն իրականացնել թռիչքներ, հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը։
Ղրղըզստանի մայրաքաղաք Բիշքեկում սակրավորները ինքնաշեն պայթուցիկ սարք են վնասազերծել, հայտնում է «Sputnik Ղրղըզստանը»՝ հղում կատարելով Ազգային անվտանգության պետական կոմիտեի մամուլի ծառայությանը։
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման անընդունելի է համարում Սիրիայում իրավիճակն ու կոչ անում համաշխարհային հանրությանը միավորվել՝ այդ խնդրի լուծման նպատակով։
ԱՄՆ ադմինիստրացիան դեռ վաղ է համարում Ռուսաստանի հետ Սիրիայում համագործակցության մասին համաձայնագրի կնքումը, քանի դեռ երկրում հաստատված չէ կայուն հրադադար։
ԵԽԽՎ-ն հրապարակել է Ադրբեջանի Սահմանադրության փոփոխություններին նվիրված հանրաքվեի անցկացմանը հետևելու նպատակով երկիր ուղարկվելիք գնահատող առաքելության կազմը, ասված է ԵԽԽՎ-ի պաշտոնական կայքում։
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ամբիոնից հանդես է եկել վերջին ուղերձով՝ որպես ԱՄՆ նախագահ, հայտնում է BBC-ն։
ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում կործանվել է U-2 հետախույզ ինքնաթիռ։ Օդաչուները հասցրել են կատապուլտ կատարել, զոհեր չկան, հայտնում է ԱՄՆ ռազմաօդային ուժերի մամուլի ծառայությունը։
Ռուսական երկու «Սու-24» կործանիչները նկատվել են Կարմիր խաչի մարդասիրական ավտոշարասյան երկնքում ավիահարվածի պահին, հայտնում են Սպիտակ տնից։
Մինսկն «օպտիմացնելու է» իր մասնակցությունը Ռուսաստանի հետ կապված ինտեգրացիոն նախագծերում՝ ազգային շահերը պաշտպանելու նպատակով, սպառնացել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։
Ամերիկացի ճանաչված երգիչ Ֆարել Ուիլյամսը Twitter-ի իր միկրոբլոգում անդրադարձել է Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստում» ֆիլմին։
Ֆրանսիայի իշխանություններն ընդունել են օրենք, որը 2020 թվականից արգելում է պլաստիկե միանգամյա ամանեղենի վաճառքը: Մինչ այդ ժամանակը արտադրողները պետք է օգտահանեն բոլոր գոյություն ունեցող պլաստիկե արտադրանքը, իսկ հետագայում կկարողանան նման արտադրանք թողարկել սոսկ կենսատարրալուծվող նյութերից:
Ես շատ տխուր եմ, բայց այսպես ավելի լավ կլինի մեր երեխաների համար:
Սանկտ Պետերբուրգից ոչ հեռու գտնվող Գատչինա քաղաքի հասարակայնությունը հարգանքի տուրք մատուցեց Լենինգրադի պաշտպանության համար մղված մարտերում սխրանքներ գործած, զինվորական հետախուզական ջոկատի հրամանատար Անդրանիկ Գրիգորյանի հիշատակին:
Սեպտեմբեր 17-ին, Սաբիրաբադում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի գլխավորությամբ տեղի է ունեցել բամբակի արտադրության զարգացմանն ուղղված հանրապետական հանդիպում:
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը չի սպասել խցանման մեջ, որն առաջացել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի պատտճառով ճանապարհը փակելու հետևանքով, և Սիրիային աջակցելու միջազգային խմբի նիստից հետո ՄԱԿ-ի կենտրոնակայան է ուղևորվել ոտքով:
Կիրակի օրը Ռուսաստանի Դաշնությունում կայացած խորհրդարանական ընտրություններում իր առաջատարի դիրքերն ամրապնդեց իշխող «Միացյալ Ռուսաստան» կուսակցությունը («Единая Россия»)՝ դառնալով յոթերորդ գումարման Պետդումայի առաջատար քաղաքական ուժը: Ընտրությունների վերջնական արդյունքները կհրապարակվեն սեպտեմբերի 23-ին, իսկ մինչ այդ քվեաթերթիկների 93 %-ի մշակման արդյունքներով հայտնի է դարձել, որ «Միացյալ Ռուսաստանի» օգտին իր ձայնն է տվել ընտրողների 54,28 տոկոսը, ինչը նախնական տվյալներով՝ […]
Հոլիվուդի ամենահնչեղ ամուսնությունն ավարտված է:
Եվրամիությունը պատրաստ է շարունակել բանակցությունները Տրանսատլանտյան ազատ առևտրի գոտու (TTIP) շուրջ ԱՄՆ հաջորդ նախագահի հետ։
Եվրոպական Միության Արևելյան գործընկերության երկրները՝ Հայաստանը, Բելառուսը, Վրաստանը, Մոլդովան և Ուկրաինան, կստանան ԵՄ աջակցության նոր ծրագրեր: ԵՄ հարևանության տեղեկատվական կենտրոնի կայքի փոխանցամբ՝ ծրագրերն ուղղված կլինեն երիտասարդության, փոքր և միջին բիզնեսի, ծովային անվտանգության ապահովման, Արևելյան գործընկերության անդամ երկրների սահմանների կառավարմա ն հարցեփրի աջակցությանը: «Տնտեսական զարգացումը խթանելն Արևելյան գործընկերության գերակայություններից մեկն է: Այս նոր ֆինանսավորումը կամրապնդի մեր […]
Տեսանյութը, որտեղ երևում է Հալեպում ՄԱԿ-ի և Կարմիր մահիկի մարդասիրական ավտոշարասյան ռմբակոծության պահը, տեղադրվել է YouTube-ում։
ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման ղեկավար Աբու Բաքր ալ-Բաղդադին երկար ամիսներ ի վեր առաջին անգամ հայտնվել է հանրության առաջ Իրաքի Մոսուլ քաղաքի շրջաններից մեկում, հայտնում է «Աս-Սումարիա» հեռուստաալիքը։
Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Պետական խորհրդի վարչապետը, Բելառուսի Հանրապետության և Վրաստանի վարչապետները շնորհավորական ուղերձներ են հղել Կարեն Կարապետյանին՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Այս մասին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Ռուսաստանի և ԱՄՆ-ի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները երկկողմ հանդիպում են անցկացնում Սիրիայի աջակցության միջազգային խմբի նիստից առաջ, հայտնում է RIA Novosti-ն։
Եվրամիությունն անհանգստացած է Սիրիայում մարդասիրական ավտոշարասյան ռմբակոծմամբ, հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիի պաշտոնական ներկայացուցիչ Նաբիլա Մասրալին։ Այս մասին տեղեկացնում է RIA Novosti-ն։
Ահաբեկչությունների, Աֆրիկայից և Մերձավոր Արևելքից միգրացիան հոսքերի, գործազրկության և տնտեսական աճի ցածր տեմպերի պատճառով եվրոպացիներն սկսում են մտածել, թե Եվրամիությունը իրենց հիասթափեցրել է, ասված է The New York Times-ի խմբագրականում։
Ամերիկացի ֆինանսիստ Ջորջ Սորոսը 500 միլիոն դոլար կհատկացնի փախստականներին օգնելու նպատակով։ Այս մասին նա գրել է The Wall Street Journal-ի համար գրված իր հոդվածում։
Հայաստանը հանձնառու է առավելագույնս նպաստել Սիրիայից փախստականների առջև ծառացած խնդիրների լուծմանը, այնուամենայնիվ, որևէ պետություն ի վիճակի չէ միայնակ դա անել՝ փախստականների նման խոշոր հոսքերի պարագայում:
Թուրքիայի ԶՈՒ-ի և Սիրիայի ազատ բանակի գործողությունների շրջանակում Սիրիայում այսօր երկու թուրք զինծառայող է սպանվել, հայտնում է թուրքական Sabah թերթը։
ՌԴ ներքին գործերի նախարարության կենտրոնական ապարատը կրճատվել է 761 մարդով, կրճատվել է ՆԳՆ նախարարի տեղակալներից մեկի պաշտոնը, ասվում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանում, որը հրապարակվել է այսօր։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։