
Պուտինը ՆԳՆ-ի կենտրոնական ապարատը կրճատել է ավելի քան 700 մարդով

ՌԴ ներքին գործերի նախարարության կենտրոնական ապարատը կրճատվել է 761 մարդով, կրճատվել է ՆԳՆ նախարարի տեղակալներից մեկի պաշտոնը, ասվում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանում, որը հրապարակվել է այսօր։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։
Հրամանի համաձայն՝ թույլատրվում է ունենալ ՌԴ ՆԳՆ-ում նախարարի 6 տեղակալ։ ՌԴ ներքին գործերի նախարարության կենտրոնական ապարատի անձնակազմը սահմանվում է 6714 մարդու չափով։
Մինչ օրս թույլատրվում էր ունենալ ՆԳՆ-ի ղեկավարի 7 տեղակալ, իսկ ՌԴ ՆԳՆ-ի կենտրոնական ապարատում՝ 7475 մարդուց բաղկացած անձնակազմ։