Նյու Յորքում մեկնարկել է Լավրովի և Քերիի հանդիպումը
Ռուսաստանի և ԱՄՆ-ի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները երկկողմ հանդիպում են անցկացնում Սիրիայի աջակցության միջազգային խմբի նիստից առաջ, հայտնում է RIA Novosti-ն։
Բանակցությունները ընթանում են «Լոտտե Նյու Յորք Փելըս» հյուրանոցում՝ մամուլի համար փակ դռների հետևում։
Ինչպես հայտնում է ամերիկյան կողմը, Լավրովն ու Քերին կկենտրոնանան Սիրիայում հրադադարի ռեժիմի պահպանման վրա, ինչպես նաև կքննարկեն Հալեպ նահանգում մարդասիրական ավտոշարասյան ռմբակոծության փաստը։
ԱՄՆ պատվիրակության ներկայացուցիչն արձանագրել է, որ Լավրովն ու Քերին վերջին շաբաթվա ընթացքում՝ Սիրիայում հրադադարի ռեժիմի սահմանումից հետո, սերտ շփումներ են ունեցել։