
Անջելինա Ջոլին և Բրեդ Փիթն ամուսնալուծվում են

Հոլիվուդի ամենահնչեղ ամուսնությունն ավարտված է:
Անջելինա Ջոլին դիմել է դատարան` պահանջելով ապահարզան Բրեդ Փիթից, հաղորդում է CNN-ը: Արևմտյան ԶԼՄ-ները ենթադրում են, որ Ջոլիի ու Փիթի ապահարզանի պատճառը դերասանի սիրավեպն է ֆրանսիացի աստղ Մարիոն Կոտիյարի հետ:
Փիթն ու Ջոլին ամուսնացել են 2014 թվականի օգոստոսի 23-ին, սակայն նրանց միջև հարաբերությունները սկսվել են 2004 թվականին՝ «Միսթեր և միսիս Սմիթ» ֆիլմում նկարահանվելու ընթացքում: 2006 թվականի հունվարի 11-ին Բրեդ Փիթը և Անջելինա Ջոլին պաշտոնապես հայտարարում են իրենց հարաբերությունների մասին և ասում, որ Ջոլին հղի է Փիթից։ Հիշեցնենք, որ նրանք ունեն 6 երեխա՝ 15-ամյա Մեդոքսը, 12-ամյա Փաքսը, 11-ամյա Զահարան, 10-ամյա Շայլոն և 8 ամյա Վիվենն ու Նոքսը: