Բաժիններ՝

Սորոսը 500 մլն կհատկացնի միգրացիոն ճգնաժամի լուծման համար. WSJ

Ամերիկացի ֆինանսիստ Ջորջ Սորոսը 500 միլիոն դոլար կհատկացնի փախստականներին օգնելու նպատակով։ Այս մասին նա գրել է The Wall Street Journal-ի համար գրված իր հոդվածում։

Սորոսը նշում է, որ ներգաղթյալների ընդունող երկրների կառավարությունները չեն կարողացել մշակել փախստականների ինտեգրման արդյունավետ քաղաքականություն, ինչը հանգեցրել է անկայունության և մարդկային տառապանքների։

Նրա կարծիքով՝ կառավարությունը պետք է կարևոր դեր խաղա միգրացիոն ճգնաժամի հարցում, սակայն կարելի է նաև մասնավոր ոլորտի ներգրավումը։

Այսպես, ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը վերջերս կոչ էր արել ամերիկյան ընկերություններին ավելի ակտիվ դեր խաղալ միգրացիոն խնդիրների լուծման հարցում։ Կոչին ի պատասխան՝ Սորոսը որոշել է այդ նպատակների համար հատկացնել 500 մլն դոլար։

«Ես միջոցներ կներդնեմ սթարթափներում, կայացած ընկերություններում, սոցիալական նախաձեռնություններում, ինչպես նաև ընկերություններում, որոնք հիմնել են ներգաղթյալներն ու փախստականները։ Թեև իմ գլխավոր խնդիրը Եվրոպա ժամանած ներգաղթյալներին և փախստականներին օգնելն է, ես կորոնեմ ներդրումային լավ գաղափարներ, որոնք օգուտ կբերեն ողջ աշխարհի ներգաղթյալներին»,- գրել է ֆինանսիստը։

Սորոսը նշել է, որ սերտորեն կհամագործակցի ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հետ ներդրումների համար համապատասխան պայմանների ստեղծման համար։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս