
Կադաստրի աշխատակցի ամուսնուն ծեծի ենթարկելու գործով նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ. Sputnik Արմենիա

ՀՀ կադաստրի աշխատակցի ամուսնուն ծեծի ենթարկելու գործով նախաձեռնվել է քրեական վարույթ: Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից։
Ավելի վաղ լրատվամիջոցներով տեղեկություն հրապարկվեց, որ ՀՀ կադաստրի պետ Սուրեն Թովմասյանն ու նրա աշխատակազմի ղեկավար Մհեր Խաչատրյանն առևանգել և ծեծի են ենթարկել իրենց աշխատակցի ամուսնուն` պատճառելով նրան մարմնական ծանր վնասվածք։ Ավելի ուշ կոմիտեից հերքեցին լուրը, իսկ ՀՀ ՆԳՆ–ից հայտնեցին, որ ծեծի մասին հաղորդում են ստացել, որն արձանագրվել է և ուղարկվել նախաքննական մարմին։
ՔԿ-ից նշեցին նաև, որ վարույթը հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (մի խումբ անձանց կողմից ֆիզիկական ներգործոթյունը) և 191-րդ հոդվածի 2–րդ մասի 5-րդ կետով ( մի խումբ անձանց կողմից մարդուն առևանգելը):
Կատարվում է նախաքննություն։