ՀՀ անկախության 25-րդ տարեդարձի օրը` սեպտեմբերի 21-ին, Նյու Յորքում Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբելայի նիստը նախագահեց Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը։
Ողջույն, գեղեցիկ Հայաստանից:
Քեյփ Բրետոնը փոքր քաղաք է, որ տեղավորված է կղզու վրա՝ Կանադայում։ Երկրագնդի վրա այս փոքր տարածքի գլխավոր առավելություններից մեկը հացաբուլկեղենի թխման արտադրամասն է, որ կոչվում է The Farmer’s daughter country market: Խանութի տերերը ձգտում են մեծացնել բիզնեսը. դրա համար ունեն անհրաժեշտ ամեն բան՝ բացի… մարդկանցից։
Հայաստանի անկախության 25-րդ տարեդարձի կապակցությամբ տեղի ունեցած զորահանդեսից հետո Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կարգադրությամբ Բաքվում անցկացվել է պաշտոնական հանդիպում՝ Պաշտպանության նախարարության ղեկավարության մասնակցությամբ:
Թե ինչպես է այժմ ապրում Հայաստանի Հանրապետությունը՝ պատմել է իշխող կուսակցության նախագահի տեղակալ Արմեն Աշոտյանը:
Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլերը, որը կառավարությունից հեռանալուց հետո զբաղվում էր քաղաքական ու ֆինանսական կոնսալտինգով, հայտարարել է, որ փակելու է իր հիմնական բիզնեսը։
«Կարծում եմ՝ ճիշտ քաղաքականության, ճիշտ մոտեցումների դեպքում սրանք բոլորն իրագործելի ծրագրեր են։ Կարևոր է, որպեսզի կողմերը հետևողական աշխատեն այս ուղղությամբ և բաց լինեն միմյանց համար»։
Չնայած վերջին տասնամյակների ընթացքում բազմաթիվ իրանահայերի արտագաղթին այլ երկրներ, հիմնականում Գլենդել, Կալիֆորնիա՝ համայնքի զգալի մասը կառչած է մնում իր արմատներին, կրկնապատկելով իր ջանքերը, որպեսզի շարունակի իր դերակատարությունը որպես կարևոր կամուրջ Իրանի և Հայաստանի միջև…
Միջազգային համայնքը խոստանում է հնարավորինն անել՝ փախստականության միջազգային ճգնաժամը հաղթահարելու ուղղությամբ։ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում աշխարհի երկրների առաջնորդները հանդիպում են՝ քննարկելու նաեւ փախստականության խնդիրները։
Հայաստանի անկախության 25-րդ տարեդարձի օրը հայ հաքերներն ադրբեջանական մի շարք կայքեր են կոտրել: Ինչպես հաղորդում է Հայկական կիբեր բանակի ֆեյսբուքյան էջը, հայ հաքերները ադրբեջանական մի շարք կայքերում դրել են Հայաստանի դրոշը պատկերող նկար և շնորհավորական ուղերձ Հայաստանի Հանրապետության 25-ամյակի կապակցությամբ: Մոնթե Մելքոնյանի կիբեր բանակի ֆեյսբուքյան էջն էլ հայտարարություն է տարածել, ըստ որի՝ խմբի կողմից իրականացված գործողությունների ընթացքում հասանելիություն է […]
Միացյալ Նահանգները պատրաստ են Ուկրաինային տրամադրել 1 մլրդ դոլարի չափով վարկային երաշխիքներ, հայտնում է Ուկրաինայի նախագահի մամուլի ծառայությունը։
Դերասան Ջոն Վոյթը՝ Անջելինա Ջոլիի հայրը, մեկնաբանելով Բրեդ Փիթի եւ իր դստեր ամուսնալուծությունը, հայտարարել է, որ պատահածը շփոթեցրել է իրեն, եւ առաջարկել է աղոթել:
Գրքի հեղինակը Բեռլինում Reuters գործակալության թղթակից, մասնագիտությամբ պատմաբան Անդրեաս Ռինկեն է, որը կանցլերի կյանքին հետեւում է արդեն 16 տարի:
Պաղեստինցիները պետք է ճանաչեն Իսրայելը, իսկ Իսրայելը՝ հրաժարվի օկուպացիայից, հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման։
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է Երևանում Հայաստանի անկախության 25-ամյակին նվիրված զորահանդեսին «Իսկանդեր» օպերատիվմարտավարական հրթիռային համալիրի և ռուսական այլ զինատեսակների ներկայացմանը:
Աշխատանքային այցով Նյու Յորքում գտնվող Էդվարդ Նալբանդյանը սեպտեմբերի 20-ին հանդիպել է Լատվիայի արտգործնախարար Էդգարս Ռինկևիչի հետ:
Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն շնորհավորական ուղերձ է հղել` Հայաստանի Հանրապետության Անկախության 25-րդ տարեդարձի կապակցությամբ:
Հունաստանը մերժել է ապաստան տրամադրել թուրք 8 զինծառայողներից 3-ին, որոնք Թուրքիայից փախել էին հեղաշրջման փորձից հետո, հայտնում է Reuters-ը՝ հղում կատարելով իրավապահ մարմիններում աղբյուրներին։
Հաջորդ տարվա հունիսից Եվրամիության ներսում շարժական կապը տեւողությամբ եւ փոխանցվող տվյալների ծավալով լինելու է առանց սահմանաչափի:
Ռուսաստանցիերի թիվը, որոնց անհանգստացնում է Ռուսաստանի աճող մեկուսացումը մյուս երկրներից, կրճատվել է՝ 36%-ից հասնելով մինչև 29%-ի, վկայում են «Լևադա-կենտրոնի» հարցման արդյունքները։
ՌԴ ԱԳՆ-ի և Գերմանիայի ԱԳՆ-ի ղեկավարներ Սերգեյ Լավրովն ու Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը սկսել են իրենց հանդիպումը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում, հայտնում է TASS-ը։
Իրանի Մազանդերան հյուսիսային նահանգում բժշկական ծառայություն իրականացնող մեկ ուղղաթիռ Է կործանվել, զոհվել Է մեկ մարդ, տեղեկացնում է իրանական հեռուստատեսությունը։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի՝ Ուկրաինային աջակցող խոսքերը Ղրիմի պատկանելության հարցում, կարող են բարդացնել Ռուսաստանի հետ հարաբերությունը։ Այս մասին հայտարարել են ՌԴ Դաշնային խորհրդից, տեղեկացնում է korrespondent.net-ը։
Արաբական ԶԼՄ-ները հայտնել են սիրիական ռազմական ինքնաթիռի խոցման մասին Դամասկոսից արևելք՝ Էլ-Կալամուն շրջանում։
Էդվարդ Նալբանդյանն ընդգծել է, որ Ադրբեջանն արդեն մի քանի ամիս է մերժում է իրականացնել գագաթաժողովներին նախագահների մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունները՝ դրանով իսկ խոչընդոտելով բանակցային գործընթացի առաջընթացի նպատակով համապատասխան պայմանների ստեղծմանը։
Ամերիկացի հայտնի դերասան Ջոշ Դյուամելը շնորհավորել է հայ ժողովրդին ՀՀ անկախության 25-ամյակի կապակցությամբ:
Ղրղըզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաևի առողջական վիճակը նորմալ է, սակայն նա դեռևս գտնվում է Թուրքիայում, հայտնում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով հանրապետության ղեկավարի մամուլի ծառայությունը։
Դոնալդ Թրամփի հաղթանակը նախագահական արշավում իդեալական կերպով ձեռնտու կլինի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, գրում է Times-ը։
Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուերտեն Եվրամիությանը գրողի ծոցն է ուղարկել՝ ի պատասխան թմրավաճառների դեմ պայքարի միջոցների մեթոդների քննադատության, հայտնում է Aljazeera-ն։
Նվազագույնը 12 ոստիկան է վիրավորվել ԱՄՆ Հյուսիսային Կարոլինա նահանգի Շառլոտ քաղաքում ոստիկանության կողմից սևամորթ տղամարդու սպանությունից հետո, հայտնում է BBC-ն։