
Եվրոպացիները կորցնում են հավատը ԵՄ-ի նկատմամբ. NYT

Ահաբեկչությունների, Աֆրիկայից և Մերձավոր Արևելքից միգրացիան հոսքերի, գործազրկության և տնտեսական աճի ցածր տեմպերի պատճառով եվրոպացիներն սկսում են մտածել, թե Եվրամիությունը իրենց հիասթափեցրել է, ասված է The New York Times-ի խմբագրականում։
Ինչպես նշվում է, Բրատիսլավայի գագաթաժողովի ընթացքում եվրոպացի առաջնորդները դաշինքում վիճակը բնութագրել են կոշտ արտահայտություններով։
Այսպես, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը այն անվանել է «ճգնաժամային», իսկ Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը հայտարարել է ԵՄ-ում «էքզիստենցյալ ճգնաժամի» մասին։
Հիասթափված եվրոպացիներն ավելի հաճախ են դիմում ազգայնական քաղաքական գործիչներին, որոնք խոստանում են պաշտպանել նրանց աշխատատեղերը, կենսակերպն ու անվտանգությունը, ասվում է հոդվածում։
Որպեսզի ԵՄ-ն կարողանա գոյատևել, դաշինքի ղեկավարներին անհրաժեշտ է մարդկանց մոտ վստահություն առաջացնել խնդիրների լուծման կարողության նկատմամբ։
NYT-ն հիշեցնում է Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի խոսքերն այն մասին, որ փոփոխությունները կարող են հանգեցնել «լուրջ շրջադարձի այն հիմնարար արժեքներից, որոնց վրա հենվում է ԵՄ-ն»։
Արևելյան Եվրոպայում, օրինակ՝ Հունգարիայում և Լեհաստանում, այդ շրջադարձն արդեն տեղի է ունենում, գրում է պարբերականը։ Հաջորդ տարի նախանշված՝ Ֆրանսիայի, Գերմանիայի և Նիդեռլանդների ազգային ընտրություններն անհանգստություն են հարուցում։
Ընդհանուր առմամբ՝ թերթն անարդյունավետ է բնութագրում Բրատիսլավայի գագաթաժողովը։ ԵՄ առաջնորդները միայն պայմանավորվել են, որ հաջորդ մարտին կայանալիք հանդիպմանը նոր պլան են մշակել, որը ի վիճակի է միությանը նոր շունչ հաղորդել։
Հաշվի առնելով ներկայիս ճգնաժամի մասշտաբը՝ ակնհայտ է, որ դա անբավարար է, կարծում է The New York Times-ը։