ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Սիրիայում կրակի դադարեցման ռեժիմի վերսկսման հույսը Կրեմլի մոտ «դեռևս շատ թույլ» է, հայտնում է RIA Novosti-ն։
Տարեսկզբից սկսած արդեն 16-րդ թայֆունն է պատուհասում Ճապանիայի Կյուսյու կղզին՝ հարուցելով ջրհեղեղներ և սողանքներ։
Նյու Յորքի և ԱՄՆ-ի պայթյունների մեջ կասկածվող ծագումով աֆղանցի 28-ամյա ամերիկացի Ահմադ Խան Ռահամին չի ընդունել ամերիկյան մշակույթը, ատել է միասեռականներին և չի վճարել իր դստեր ալիմենտները։
Ղրղըզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաևը հոսպիտալացվել է Թուրքիայում՝ Էգեյան ծովի ափին տեղակայված հիվանդանոցներից մեկում, հայտնում է Sozcu թերթը։
ՄԱԿ-ը հայտարարել է, որ դադարեցվել է բոլոր մարդասիրական ավտոշարասյուների ուղարկումը։ Այս մասին հայտնում է BBC-ն։
Ղրղըզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաևը կարճատև արձակուրդ է վերցրել, հայտնել է նախագահի մամուլի ծառայությունը։ Արձակուրդի պատճառը բժշկական հետազոտության անհրաժեշտությունն է սրտի հետ ունեցած խնդիրների պատճառով։
Իսրայելի ու Ադրբեջանի միջև հարաբերություններն ավելի շատ բարեկամական են, քան դիվանագիտական կամ քաղաքական: Ադրբեջանական APA գործակալության հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Իսրայելի ԱԳՆ խոսնակ Էմանուել Նահշոնը։
ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովն ու ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին այս շաբաթ երկկողմ հանդիպում կունենան ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում։ Այս մասին լրագրողներին հայտնել է ԱՄՆ արտաքին քաղաքականության գերատեսչության մամուլի ծառայության պետ Մարկ Թոները։
Այսօր «ԱրմՎինգս» (ArmWings) Սահմանափակ Պատասխանատվությամբ Ընկերությունը և «Բրասլզ Էըրլայնզ» ( Brussels Airlines) ավիաընկերությունը պայմանագիր ստորագրեցին Բրյուսել-Երևան-Բրյուսել ուղիղ չվերթի համար:
Թուրքիայում աշխատանքից զրկվել է 27715 ուսուցիչ, որոնք այս կամ այն կերպ առնչություն են ունեցել իսլամիստ քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի հետ, ում Թուրքիայի իշխանությունները պատասխանատու են համարում ձախողված ռազմական հեղաշրջման մեջ։
Ահմադ Խան Ռահամին, որը կասկածվում է անցած հանգստյան օրերին Նյու Յորքում երկու պայթյունի նախապատրաստման մեջ, ձերբակալվել է, հայտնում է Նյու Յորքի ոստիկանությունը։
Աշխատանքային այցով Նյու Յորքում գտնվող ՀՀ արտգործնախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը սեպտեմբերի 19-ին հանդիպեց Կանադայի արտգործնախարար Ստեֆան Դիոնի հետ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ստանձնել է իշխող «Քրիստոնեա-դեմոկրատական միություն» կուսակցության պարտությունը Բեռլինի խորհրդարանի ընտրություններում։
Հալեպում ավիահարվածների տակ է հայտնվել մարդասիրական օգնություն տեղափոխող շարասյունը, որն ուղևորվում էր ապստամբների վերահսկողության տակ գտնվող շրջաններ, հայտնում է BBC-ն։
Հայաստանի եւ Միացյալ Նահանգների նորագույն դիվանագիտական հարաբերությունները քարորդ դարի պատմություն ունեն, մինչդեռ հայերի եւ ամերիկացիների բարեկամությունը ձգվում է դարերի միջով: Դեռեւս 1653 թվականին Վիրջինիայի գաղութի հրավերով այնտեղ է ժամանում երկու հայ, որոնք եւ օգնում են այնտեղ մետաքս արտադրել: Հայերն այնքան մեծ հաջողություններ էին արձանագրել, որ մեկ տարի անց, 1654-ին նրանց մասին հիշատակում ենք գտնում Ջոն Ֆերարի բանաստեղծության մեջ:
Բողոքի ակցիայի ժամանակ ելույթ է ունեցել մի քաղաքացի, ով ասել է, թե Ղարաբաղը դառնալու է հայերի գերեզմանը:
Թաուերի կամուրջը՝ Լոնդոնի եւ Մեծ Բրիտանիայի խորհրդանիշներից մեկը, 2016 թվականի հոկտեմբերի 1-ից փակվում է վերանորոգման համար:
Քենիայի առափնյա մասում իտալացի զբոսաշրջիկ է զոհվել վայրի փղի հարձակման հետեւանքով: Այս մասին հայտնել է Associated Press-ը:
Rusarminfo-ն գրում է, որ Արա Դարզին (Թերզյան) համարվում է աշխահի լավագույն վիրաբույժներից մեկը։ Ապագա բժիշկը ծնվել է 1960թ. Բաղդադում՝ Եղեռնից փրկված հայերի ընտանիքում։ Երբ Արան 17 տարեկան է եղել, որոշում է կայացրել տեղափոխվել Դուբլինի. երազում էր լավ բժշկական կրթության մասին։ Նա սովորել է Վիրաբուժության թագավորական քոլեջում, ապա գիտական աստիճան է ստացել Դուբլինի համալսարանում։
Ելույթ ունենալու է նաեւ Էդվարդ Նալբանդյանը:
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել է, որ անհրաժեշտ են հավելյալ ռեսուրսներ ահաբեկչության դեմ պայքարելու համար։
ԱՄՆ-ի պետդեպարտամետը գտնում է, որ վերջին օրերին Սիրիայում մարտերի ինտենսիվությունը նվազում է: Դրանից բացի, բարելավվել է հումանիտար օգնությունը տեղ հասնցելու իրավիճակը:
Հայաստանի կառավարությունը Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում կստեղծի ՀՀ առևտրական կցորդի հաստիք: Այդ մասին որոշման նախագիծն ընդգրված է կառավարության սեպտեմբերի 22-ի նիստի օրակարգում:
ԱՄՆ կառավարությունը սխալմամբ տրամադրել է քաղաքացիություն 858 միգրանտի, ովքեր կարգավիճակի օրինականացման համար օգտագործել են անձնական կեղծ տվյալներ:
Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ վարչության պետ Սերգեյ Ռուդսկոյը հայտարարել է, որ ԱՄՆ-ն ու նրան աջակցող սիրիական ընդդիմության խմբավորումները չեն կատարել ստանձնած պարտավորություններից և ոչ մեկը, որոնք ստանձնել էին Ժևնի համաձայնագրի շրջանակում, հայտնում է TASS-ը։
Հանրապետության համայնքներում երեկ տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ հասարակական կազմակերպությունների և զանգվածային լրատվության միջոցների կողմից արձանագրված խախտումների վերաբերյալ ահազանգերը քննարկվել են ոստիկանությունում:
Ոստիկանությունը Նյու Ջերսի նահանգի Էլիզաբեթ քաղաքի կայարանամերձ հատվածներում հայտնաբերել է 5 ինքնաշեն պայթուցիկ սարքերով ուսապարկ, հայտնում են ամերիկյան լրատվամիջոցները։
Սեպտեմբերի 13-ց հոկտեմբերի 3-ը ողջ Գերմանիան տոնում է Եվրոպայի ամենահայտնի տոներից մեկը՝ Օկտոբերֆեսթը։
Մեծ Բրիտանիայի իշխանությունները ևս, հետևելով Դանիայի իշխանություններին, հաստատել են, որ իր ինքնաթիռները մասնակցել են Սիրայի տարածքին հասցված ավիահարվածներին, որոնց զոհ են դարձել Սիրիայի կառավարական բանակի տասնյակ զինծառայողներ, հայտնում է BBC-ն։
Հայաստանում Jessica ամերիկյան բրենդը հայտնի է ավելի քան 7 տարի. պաշտոնական և միակ ներկայացուցիչը «Հելիոս» էսթետիկ բժշկության և «Հելիոս Պոդոլոգիա» ոտքերի և ձեռքերի մասնագիտացված կենտրոններն են։