Վրաստանում շուրջ 30 ՀԿ-ներ համերաշխություն են հայտնել Գերմանիայի դեսպանին

Վրացական ՀԿ-ների ներկայացուցիչները համերաշխություն են հայտնել Վրաստանում Գերմանիայի դեսպան Պիտեր Ֆիշերին։ Այս մասին գրում է aliq.ge-ն։

ՀԿ-ների գնահատմամբ` դեսպան Ֆիշերը հետևողականորեն և քաջաբար պաշտպանում է ազատության, թափանցիկության և ժողովրդավարության սկզբունքները։

Հայտարարության մեջ նշված է, որ Պիտեր Ֆիշերը «Վրացական երազանք»-ի անհիմն և ագրեսիվ հարձակումների թիրախ է դարձել, և նրան ուղղված անձնական վիրավորանքներն ու հակաքարոզչությունը եզակի գործելակերպ չեն։

«Դրանք միտումնավոր և համակարգված ապատեղեկատվության և թշնամական արշավի մաս են կազմում, որն ուղղված է ոչ միայն Գերմանիայի, այլև այլ արևմտյան գործընկերների՝ այդ թվում՝ Եվրամիության, Միացյալ Թագավորության և Միացյալ Նահանգների դեմ, որոնք տասնամյակներ շարունակ ամուր կանգնած են եղել Վրաստանի կողքին», — ասված է հայտարարության մեջ։

ՀԿ-ներն ընդգծել են, որ Գերմանիան և նրա գործընկերները մարդասիրական և զարգացման աջակցությունից մինչև ամուր դիվանագիտական ​​ու քաղաքական աջակցություն միշտ եղել են վրաց ժողովրդի ամենահավատարիմ ընկերները։

Հայտարարությունը ստորագրել են՝

  • Europe-Georgia Institute-ը (EGI)
  • Transparency International Georgia-ն
  • Tbilisi Pride-ը
  • Democracy Research Institute-ը (DRI) և այլն։

Տեսանյութեր

Լրահոս