ՄԱԿ-ը մեղադրել է Իսրայելին ցեղասպանության մեջ

ՄԱԿ-ի հանձնաժողովը մեղադրել է Իսրայելին Գազայի հատվածում ցեղասպանություն իրականացնելու մեջ։ Այս մասին հաղորդում է BBC-ն։

Հրապարակման համաձայն՝ սա վերաբերում է միջազգային իրավունքով սահմանված ցեղասպանության հինգ գործողություններից չորսին։ Մասնագետները կարծում են, որ Իսրայելը 2023 թվականին ՀԱՄԱՍ-ի հետ պատերազմի սկզբից ի վեր կատարել է «խմբի անդամների սպանություն՝ նրանց պատճառելով լուրջ մարմնական և հոգեկան վնասվածքներ, դիտավորյալ ստեղծելով խմբի ոչնչացմանը նպաստող պայմաններ և կանխելով ծնունդները»։

Որպես ապացույց՝ ՄԱԿ-ի փորձագետները զեկույցում մեջբերում են Իսրայելի ղեկավարների հայտարարությունները և իսրայելական ուժերի գործողությունները։

Իսրայելի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ կտրականապես մերժում է զեկույցը՝ այն անվանելով «աղավաղված և կեղծ»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930