![](/banners/BeFunky-design.jpg)
ԵՄ-ն անհանգստացած է Սիրիայում մարդասիրական ավտոշարասյան ռմբակոծմամբ
![](https://168.am/wp-content/uploads/2012/07/EM-siria-droshner-e1343044295197.jpg)
Եվրամիությունն անհանգստացած է Սիրիայում մարդասիրական ավտոշարասյան ռմբակոծմամբ, հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիի պաշտոնական ներկայացուցիչ Նաբիլա Մասրալին։ Այս մասին տեղեկացնում է RIA Novosti-ն։
«ԵՄ-ի համար մարդասիրական մատչումը հիմնարար է և կարևոր դեր է խաղում Սիրիայում մարդկանց փրկության համար։ Այն, ինչին ականատես եղանք երեկ, չափազանց անհանգստացնող է, մենք անհանգստացած ենք մարդասիրական ավտոշարասյան ռմբակոծմամբ։ Նման հարձակումներն արդարացում չունեն»,- ասել է նա։
Սեպտեմբերի 19-ին Հալեպ նահանգում մարդասիրական ավտոշարասյանը ավիահարված էր հասցվել։ ՄԱԿ-ում հայտնել են, որ վնասվել է 31 բեռնատարից 18-ը։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի մարդասիրական հարցերով Սթիվեն Օ’Բրայենը հայտարարել էր, որ Բրայենը հայտարարել էր, ավիահարվածների հետևանքով սպանվել է մի քանի մարդ։
Ավելի վաղ ՄԱԿ-ը որոշում էր կայացրել կասեցնել մարդասիրական օգնությունների հոսքը Սիրիա։