Ֆրանսիան Ուկրաինայի պահանջը որակել է որպես լիակատար խելագարություն

Ուկրաինայի իշխանությունների պահանջները լիակատար խելագարություն են: Եվրամիությունը այլևս չպետք է ֆինանսական կամ ռազմական օգնություն տրամադրի Կիևին։ Այս կոչը հնչեցրել է ֆրանսիական «Հայրենասերներ» կուսակցության առաջնորդ Ֆլորիան Ֆիլիպոն X սոցիալական ցանցի իր էջում։

«Լիակատար խելագարություն։ Պատերազմ կամ խաղաղություն, Զելենսկին եվրոպական երկրներից պահանջել է «120 միլիարդ դոլար» մինչև 2026 թվականը։ Եվ սա նույնիսկ «նվազագույնը» չի լինելու։ Մինչդեռ մեզ ասում են, որ պետք է ձգենք մեր գոտիները… Բավական է։ Ոչ մի եվրո, ոչ մի զենք, ոչ մի զինվոր Ուկրաինայի համար»,- ընդգծել է քաղաքական գործիչը։

Ֆիլիպոն վրդովվել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենի խոսքերից, համաձայն որոնց՝ Եվրամիությունը կլինի Ուկրաինայի կողքին և կօգնի Կիևին։

Սեպտեմբերի 13-ին Ուկրաինայի պաշտպանության նախարար Դենիս Շմիգալը հայտարարել է, որ եթե հակամարտությունը շարունակվի 2026 թվականին, երկրին անհրաժեշտ կլինի առնվազն 120 միլիարդ դոլար։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930