
Սիրիայում գործողության ընթացքում թուրք զինծառայողներ են սպանվել

Թուրքիայի ԶՈՒ-ի և Սիրիայի ազատ բանակի գործողությունների շրջանակում Սիրիայում այսօր երկու թուրք զինծառայող է սպանվել, հայտնում է թուրքական Sabah թերթը։
Զինծառայողները սպանվել են պայթյունի ժամանակ, որը տեղի է ունեցել Սիրիայի հյուսիսում՝ Ռաի բնակավայրի մերձակայքում։
Վերջին տվյալների համաձայն՝ Սիրիայում գործողությունն սկսելուց ի վեր զոհվել է 10 և վիրավորվել 11 թուրք զինծառայող։