
Իլհամ Ալիևի արձագանքը՝ «Հեյդար կրտսերին ընտրենք նախագահ» առաջարկին

Սեպտեմբեր 17-ին, Սաբիրաբադում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի գլխավորությամբ տեղի է ունեցել բամբակի արտադրության զարգացմանն ուղղված հանրապետական հանդիպում: Միջոցառման մասնակիցներից մեկը հայտարարել է, որ ցանկանում է Հեյդար Ալիև կրտսերին տեսնել Ադրբեջանի նախագահի պաշտոնում:
Առաջիկա օրերին Ադրբեջանում պետք է հանրաքվե անցկացվի երկրի ներկայիս Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու համար: Առաջարկվող փոփոխություններից մեկը նախագահի թեկնածուների տարիքային սահմանափակման վերացումն է:
Երկրի ընդդիմությունը կարծում է, որ իշխող ընտանիքը դիմում է այդ քայլին, որպեսզի Ադրբեջանում միապետություն ստեղծվի: