Բաժիններ՝

«Աշխարհը երկար տարիներ «կթում էր» մեզ: Այլևս դա չի լինի». Թրամփ

Միջազգային հանրակցությունը երկար տարիների ընթացքում անարդարացիորեն է վարվել Միացյալ Նահանգների հետ՝ օգտվելով նրա թույլ տեղերից:

Այս կարծիքը հայտնել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը՝ Ֆիլադելֆիայում (Փենսիլվանիայի նահանգ) ելույթ ունենալով ԱՄՆ-ի Հանրապետական կուսակցության ղեկավարության խորհրդակցությունում:

«Աշխարհը երկար տարիներ «կթում էր» մեզ: Այլեւս դա չի լինի»,- պնդել է Թրամփը: Ըստ որում նա հերթական անգամ խոստացել է, որ այսուհետեւ երկրի կառավարությունն ուշադրությունը կենտրոնացնելու է ԱՄՆ-ի սեփական խնդիրների լուծման վրա, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031