
Սպիտակ տանը Թրամփին ամենից շատ դուր են եկել հեռախոսները

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողներին պատմել է, որ իրեն շատ է դուր գալիս Սպիտակ տանն իր նոր բնակարանը, առանձնապես նրա վրա տպավորություն են գործել հեռախոսները: Այս մասին գրել է New York Times-ը:
«Դրանք ամենագեղեցիկ հեռախոսներն են, որոնք ես երբեւԷ գործածել եմ իմ կյանքում,- ասել է նա:- Դա ամենաանվտանգ համակարգն է: Բառերն ասես պայթում են օդում»,- կատակել է Թրամփը:
Նախագահը պատմել է, որ ջանում է հնարավորինս պահպանել օրվա այն կարգը, որին ինքը սովորել է՝ ապրելով Trump Tower-ի իր բնակարանում: Նա վեր է կենում առավոտյան 6-ից ոչ ուշ, հեռուստացույց է դիտում եւ լրագրեր ընթերցում: Ժամը 9-ին սկսվում են նրա հանդիպումները, ինչը Թրամփի համար անսովոր վաղ է, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: