![](/banners/BeFunky-design.jpg)
Պուտինը Մարիա Զախարովային Բարեկամության շքանշան է շնորհել
![](https://168.am/wp-content/uploads/2017/01/putin-zaxarova.jpg)
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՌԴ նախագահի կողմից արժանացել է Բարեկամության շքանշանի։ Այս մասին տեղեկանում ենք Կրեմլի մամուլի ծառայությունից։
Պարգևատրման արարողությունը տեղի է ունեցել Կրեմլում, որտեղ Վլադիմիր Պուտինը շքանշաններ է հանձնել մի շարք հասարակական ու պետական գործիչների։
Նշենք, որ Զախարովան ծագումով դիվանագետների ընտանիքից է։ Նա ավարտել է Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտը. 2005-2008թթ. աշխատել է ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցչությունում՝ որպես մամուլի քարտուղար
Իր ներկայիս պաշտոնը Զախարովան զբաղեցրել է 2015թ.՝ դառնալով առաջին կինը, որը երբևէ զբաղեցրել է այդ պաշտոնը։