Բաժիններ՝

Թրամփը սառեցրել է Օբամայի կողմից Պաղեստինին 221 մլն դոլարի փոխանցումը. ԶԼՄ-ներ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սառեցրել է Պաղեստինի ինքնավարությանը փոխանցած 221 մլն դոլարը, գրում է The Times of Israel-ը՝ վկայակոչելով պաղեստինյան բարձրաստիճան աղբյուրին։ Նշվում է, որ ԱՄՆ ներկայացուցիչները հայտնել են Պաղեստինի վարչապետ Ռամի Համդալլային, որ միջոցները «չեն կարող փոխանցվել տեսանելի ապագայում»։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը աշխատանքի վերջին օրերին Պաղեստինի ինքնավարությանն է փոխանցել 221 մլն դոլար, ինչին երկար ժամանակ դեմ էին հանդես գալիս ԱՄՆ Կոնգրեսի Հանրապետական կուսակցության անդամները։ Այս մասին հայտնում էր Associated Press գործակալությունը՝ վկայակոչելով վիճակին մոտ կանգնած աղբյուրներին։

Դրա տեղեկություններով՝ Օբամայի վարչակազմը պաշտոնապես, գրավոր տեսքով տեղեկացրել է Կոնգրեսին իր որոշման մասին հունվարի 20-ին՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից իշխանությունը ստանձնելուց մի քանի ժամ առաջ։ Դրանից 1 օր առաջ ԱՄՆ արդեն նախկին պետքարտուղար Ջոն Քերին օրենսդիրներին հայտնել է Օբամայի վարչակազմի որոշման մասին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս