CNN-ը նշել է Թրամփի և Պուտինի հեռախոսազրույցի օրը

CNN ամերիկյան հեռուստաընկերությունը պնդում է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի  հեռախոսազրույցը կկայանա հունվարի 28-ին:

Համապատասխան հաղորդագրությունը հրապարակված է հեռուստաընկերության կայքում:
CNN-ը նշում Է, որ այդ տեղեկատվությունը հաստատել է վարչակազմում իր աղբյուրը: Սպիտակ տունն առայժմ չի պատասխանել այդ հեռախոսազրույցի վերաբերյալ ՏԱՍՍ-ի հարցմանը:

Իր հերթին Թրամփը հունվարի 26-ին Fox News հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է, որ շուտով կկարողանա խոսել ՌԴ նախագահ Պուտինի հետ:

«Նա ինձ զանգահարեց, երբ ես հաղթանակ տարա: Մենք դեռեւս չենք զրուցել: Բայց, ինչպես ես հասկանում եմ, շուտով կզրուցենք»,- նշել է Թրամփը:

Տեսանյութեր

Լրահոս