ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբադյանը հուլիսի 6-ին ընդունեց Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերին։ Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:
«Մենք մյուս երկրներում հայկական բիզնեսի խոչընդոտների վերացման համար լուրջ աշխատանքներ ենք տանում: ԵԱՏՄ երկրներն, ընդունելով ազգային օրենսդրությունները, որոշ չափով դրանք չեն համապատասխանեցնում ԵԱՏՄ օրենսդրությանը: Եթե մենք բացահայտում ենք նմանատիպ խոչընդոտներ, ապա անմիջապես վերացնում ենք, քանի որ դրանք չեն համապատասխանում ԵԱՏՄ օրենսդրության դրույթներին»:
Ռուսաստանն ապակայունացնող գործունեություն է վարում համաշխարհային ասպարեզում եւ աջակցում է թշնամական վարչակարգերին: Հուլիսի 6-ին Մոսկվայի հասցեին այսպիսի մեղադրանքներ է առաջադրել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը՝ հրապարակային ճառով ելույթ ունենալով Վարշավայի Կրասինսկիների հրապարակում։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին անգամ իր զայրույթն է արտահայտել Հյուսիսային Կորեայի կողմից փորձարկված վերջին հրթիռի կապակցությամբ:
Վարշավայում հուլիսի 6-ին բողոքի ակցիա է տեղի ունենում ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի՝ Լեհաստան կատարած այցի դեմ: Թրամփը Լեհաստանի մայրաքաղաք է ժամանել հուլիսի 5-ի:
89 տարեկան հասակում վախճանվել է կոնկրետ երաժշտության ուղղության ռահվիրաներից եւ վառ ներկայացուցիչներից մեկը՝ ֆրանսիացի կոմպոզիտոր Պիեր Անրին: Այս մասին հաղորդել է Agence France-Presse -ը:
Հայկական կողմը տարբեր առիթներով միջազգային հանրությանը տեղյակ է պահել այն մասին, որ Ադրբեջանն իր բնակչությանն օգտագործում է որպես կենդանի վահան Արցախի տարածքը ռմբակոծելու համար: Այս մասին ասվում է ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանի բաց նամակում՝ ուղղված «Եվրանեսթ»-ի խորհրդարանական վեհաժողովի համանախագահներին, բյուրոյի անդամներին, ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի անդամներին:
«Դա այն սահմանափակումն է, որը չի կարգավորում Եվրասիական տնտեսական հանձնաժողովը, սակայն բիզնես միջավայրը բարձրացնում է այդ խնդիրը, և մենք զբաղվում ենք դրանով: Այդ հարցը բարձրացվել է Ղրղզստանի և Հայաստանի կողմից: Այժմ մեր հարթակում քննարկում ենք այդ հարցը, չնայած այն քննարկվում է նաև երկկողմանի համաձայնություններով: Ռուսաստանն արդեն որոշ քայլեր է կատարել և հայտարարել է, որ այդ հարցն ինչ-որ չափով լուծվելու է»:
Բելգիայի դատախազությունը շարունակում է ենթադրյալ ահաբեկչների փնտրտուքները և մտավախություն ունի, որ նրանք կարող են նոր հարձակումներ իրականացնել:
Միացյալ Նահանգները մտադիր է լիովին կատարել իր դաշնակցային պարտավորությունները ՆԱՏՕ-ի շրջանակներում, այդ թվում հաշվի առնելով Ռուսաստանի գործողությունները:
Հնդկաստանի բանակին պատկանող ՄիԳ-23 կործանիչը Ռաջաստան նահանգի տարածքում կործանվել է:
Ավելի քան մեկ միլիոն մարդ է լքել Իրաքի Մոսուլն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալներից քաղաքի ազատագրման գործողությունն սկսվելուց ի վեր, հուլիսի 6-ին հաղորդել է Միգրացիայի միջազգային կազմակերպությունը (ՄՄԿ)։
Սիրիացի ահաբեկիչներն Արեւելյան Գուտայում քիմիական զենքի կիրառմամբ սադրանքներ են պատրաստում սիրիական կառավարական ուժերի դիրքերին ԱՄՆ-ի հարվածների հիմնավորման համար:
Միացյալ Նահանգների պետքարտուղար Ռեքս Թիլերսոնն առաջիկա շաբաթվա ընթացքում կայցելի Թուրքիա:
Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հեռախոսազրույց է ունեցել Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասի հետ:
«Չեմ կարծում, որ Հարավային Կովկասի հարցը հանդիպման ընթացքում ընդհանրապես արծարծվի, ինչը ցավալի է, քանի որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը չափազանց վտանգավոր վիճակում է»:
5,8 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել ԱՄՆ-ի հյուսիսային մասում, հաղորդել է ԱՄՆ-ի Երկրաբանական ծառայությունը (USGS)։
Լեհաստանի եւ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարություններն ստորագրել են հանրապետությանն ամերիկյան Patriot հակահրթիռային պաշտպանության համալիրների մատակարարումների համաձայնագիր:
BRICS-ի երկրների մշակույթի նախարարները հուլիսի 6-ին ստորագրել են մշակույթի ոլորտում համագործակցության միջկառավարական համաձայնագրի իրագործման գործողությունների համատեղ հնգամյա պլան:
Արգենտինայի հյուսիսում իրականացված հատուկ գործողության արդյունքում բռնագրավվել է ավելի քան 1.8 տոննա կոկային:
Ճապոնիայի հարավ-արևմտյան Կյուսյու կղզում հորդառատ անձրևների հետևանքով անհետ կորածների թիվը հասել է 22-ի:
ԿԺԴՀ-ում անցկացված «Հվասոն-14» միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի (ՄԲՀ) փորձարկումը վկայում է երկրի պաշտպանական արդյունաբերության անսահմանափակ հնարավորությունների մասին:
ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը կարեւոր է համարում, որ Համբուրգում G20-ի շրջանակներում ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի եւ Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր Պուտինի հանդիպման ժամանակ տեղի ունենա կարծիքների «լավ փոխանակում» երկու երկրների միջեւ հարաբերությունների առթիվ:
«Ակնհայտ է, որ Բաքվում կան ազդեցիկ ուժեր, որոնք հետաքրքրված չեն, թեկուզև՝ առերևույթ, ԼՂ հակամարտության բանակցային գործընթացով և նման կերպ փորձում են ցույց տալ իրենց ուժն ու անհանդուրժողական դիրքորոշումը հայկական կողմերի հանդեպ։ Սակայն ես կարծում եմ, որ այդ ուղին անհեռանկարային է և միայն կարող է առաջացնել պատասխան գործողություններ, որոնք, որքանով ես կարող եմ դատել, ԼՂՀ կողմը ձեռնարկել է՝ ոչնչացնելով հակառակորդի կրակակետը»։
Մինսկում տեղի ունեցած ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովում քննարկվել են ԵԱՀԿ տարածաշրջանում առկա հակամարտություններն ու դրանց լուծման ուղղությամբ քայլերը:
Լիտվայում, Լատվիայում և Էստոնիայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանն ընդարձակ հարցազրույց է տվել լիտվական Bernardinai.lt լրատվական կայքին՝ նվիրված ղարաբաղյան հիմնախնդրին «Արմենպրես»-ը ներկայացնում է հարցազրույցի հայերեն թարգմանությունը: – Պարոն դեսպան, մեր մամուլում Հայաստանի վերաբերյալ քաղաքական տեղեկատվությունը շատ հատվածային է և մեծամասամբ ղարաբաղյան հակամարտության մասին: Անգամ սկանդալ տեղի ունեցավ, երբ ինչ-որ մեկը ինտերնետում հրապարակեց երկու լիտվացի դիվանագետների քննարկումներըշն […]
«Քանի դեռ չկան խաղաղ բանակցություններ, քանի դեռ Ադրբեջանն անձնատուր չի եղել, լայնամասշտաբ պատերազմի սպառնալիքը միշտ կա»,- 168.am-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել պատմական գիտությունների թեկնածու, ամերիկագետ Արեգ Գալստյանը։
Ադրբեջանի Միլլի Մեջլիսի պատգամավոր Արազ Ալիզադեն խաղաղության դեմ ուղղված հանցագործության կոչ է արել:
Ռուսաստանի Կենտրոնական բանկը թողարկել է հուշադրամ հայտնի նկարիչ Հովհաննես Այվազովսկու ծննդյան 200-ամյակի կապակցությամբ:
Բրիտանացի երգիչ Էլթոն Ջոնը չեղյալ է համարել հուլիսի 8-ին Համբուրգում կայանալիք համերգն այդ քաղաքում անցկացվող G-20 երկրների գագաթնաժողովի պատճառով: