Բաժիններ՝

Նաիրի Սարգսյանը և Նարեկ Մանուկյանը Սյունիքի բնակիչների հետ քննարկել են Հայաստանի առջև ծառացած խնդիրներն ու մարտահրավերները

«Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանը և «Արմենիա 2026» շարժման հիմնադիր Նարեկ Մանուկյանը սեպտեմբերի 28-ին Կապանում հանդիպեցին Սյունիքի բնակիչների հետ։

Ավելի քան երկու ժամ տևած քննարկման ընթացքում ներկայացվեցին երկու շարժումների գաղափարական հիմքերն ու տեսլականները։ Մասնակիցների հետ շոշափվեցին Հայաստանի՝ հատկապես Սյունիքի առջև ծառացած խնդիրներն ու մարտահրավերները։

Քննարկման առանցքում էին միասնականության անհրաժեշտությունը, պետության պահպանումն ու ամրապնդումը, բանակի հզորացումը, ինչպես նաև ուժեղ տնտեսության և արդար հասարակության կառուցման ուղիները։

Հանդիպման ավարտին ղեկավարները պատասխանեցին մասնակիցների բարձրացրած հարցերին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս