Բաժիններ՝

Պենտագոնը շուտով  բարեփոխումներ կիրականացնի արտասահմանում զենքի վաճառքի ոլորտում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել  է, որ Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը շուտով կհայտարարի խոշոր բարեփոխումների մասին։

Ինչպես փոխանցում է NBC-ն, Դոնալդ Թրամփը մանրամասնել է, որ բարեփոխումները, մասնավորապես,  վերաբերում են ռազմական գնումները հեշտացնելուն և արտասահմանում ռազմական վաճառքն արագացնելուն։

«Մենք ունենք հսկայական թվով երկրներ, որոնք ցանկանում են գնել մեր սարքավորումները, և գիտեք, շատ դեպքերում դա չափազանց երկար է տևում: Նրանք կուտակված են», – ասել է Թրամփը՝ անհրաժեշտություն համարելով պաշտպանական ընկերությունների կողմից ռազմական սարքավորումների արտադրության արագացումը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս