Ճապոնիայի կառավարությունն այն դիրքորուշումն ունի, որի համաձայն ԿԺԴՀ-ին նավթի մատակարարումների դադարեցումը կարեւոր կետ է Փենյանի վրա ճնշում գործադրելու գործում: Հուլիսի 12-ին այս մասին հայտարարել է նախարարների կաբինետի գլխավոր քարտուղար Յոսիհիդե Սուգան:
Չինաստանը կբացի իր համար առաջին արտասահմանյան ռազմաբազան, որը նախատեսված է կառուցել արևելյան Աֆրիկայում՝ Ջիբուդիում:
Այս անգամ ռեկորդային ջերմաստիճաններ չեն սպասվում, սակայն իշխանությունները բոլորին հորդորում են խուսափել արեւից եւ խորհուրդներ են տալիս, թե ինչպես զերծ մնալ ջերմահարվածից, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
Չափավոր իսլամի քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենը հայտարարել է, որ չի պատրաստվում փախչել Միացյալ Նահանգներից և կհամաձայնի արտահանձնվել, եթե Վաշինգտոնն ընդունի իրեն հանձնելու պաշտոնական Անկարայի պահանջը:
Արգենտինայի դատախազ Էդուրադո Տայանոն հուլիսի 11-ին դատարանին խնդրել է հարցաքննության կանչել հանրապետության գլխավոր դատախազ Ալեխանդրա Խիլս Կարբոյին, որին կասկածում են կոռուպցիայի մեջ:
Ֆեյսբուք սոցիալական ցանցի հիմնադիր Մարկ Ցուկենբերգը ցանկություն ունի գնելու անգլիական «Տոտենհեմ» ակումբը:
Բրյուսելում ավարտվել է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը:
Միլիարդատեր Ուորեն Բաֆետն իրեն պատկանող Berkshire Hathaway հոլդինգի բաժնետոմսերի տեսքով 3,17 միլիարդ դոլար է նվիրաբերել հինգ բարեգործական հիմնադրամների:
2017 թվականին կարևոր նախաձեռնություններ եղան, փետրվարին Արցախի նոր Սահմանադրության նախագծի հանրաքվեին 8 միջազգային դիտորդներից բաղկացած պատվիրակության ուղարկվեց: Նրանք հետևեցին քվեարկության ընթացքին` այցելելով 48 ընտրատեղամասեր: Հանրաքվեի ավարտին դիտորդները հրապարակեցին իրենց զեկույցը` նշելով , որ քվեարկությունը համապատասխանում է միջազգային չափանիշներին:
Միանգամից մի քանի ռուսաստանաբնակ հայեր են ընդգրկվել GQ ամսագրի կազմած՝ երկրի 2017 թվականի ամենաազդեցիկ մարդկանց ցանկում:
Օտար երկիր առանց վիզա ստանալու պահանջի այցելությունը վկայում է հյուրընկալվող և հյուրընկալող երկրների միջև առկա հարաբերությունների բարձր մակարդակի, ինչպես նաև քաղաքական նպատակահարմարության մասին: Հաճախ վիզային ռեժիմները վերացվում է հարևան բարեկամ երկրների միջև՝ ավելի դյուրին դարձնելու առևտուրը, զբոսաշրջությունն ու աշխատուժի հոսքը:
Ելիսեյան պալատը հրապարակել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ այս շաբաթ Փարիզ կատարելիք այցի մանրամասները. նախատեսվում են հանդիպումներ Ֆրանսիայի առաջնորդ Էմանուել Մակրոնի հետ Սենայի երկու ափերին, ընտանեկան ընթրիք Էյֆելյան աշտարակի վրա և ռազմական շքերթ Բաստիլի գրավման օրվա առթիվ:
«ՆԱՏՕ-ն միանշանակ սատարում է Ուկրաինայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը»:
Վիետնամի եւ Միացյալ Նահանգների միջեւ երկկողմ առեւտրի ծավալն անցած 16 տարում 43,5 անգամ աճել է:
Դոնալդ Թրամփը, Համբուրգից վերադառնալով, Պուտինի հետ հանդիպման մասին իր հակասական թուիթերյան գրառումների, և Ռուսաստանի գործով հետաքննության նոր, աղմկահարույց բացահայտման պատճառով՝ շարունակում է գտնվել հանրային քննարկումների կիզակետում: Այս մասին հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:
«Մենք պետք է մեր ձայնը բարձրացնենք և ասենք, որ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունները որևէ ազդեցություն չեն ունենում իրավիճակի փոփոխության վրա: Պետք է նախաձեռնենք այլ մոտեցում, որտեղ միգուցե սանկցիաների կիրառման ինստիտուտը կարողանանք առաջ տանել, այլ պարագայում 15 տարի էլ այսպիսի հայտարարություններ կլսենք»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» նախագահ Թևան Պողոսյանը:
Ադրբեջանի իշխանությունների և նախագահ Իլհամ Ալիևի շահերը սպասարկող Haqqin.az լրատվական գործակալության ղեկավար Էյնուլլա Ֆաթուլաևի ֆեյսբուքյան էջը Facebook-ն արգելափակել է: Պատճառը հուլիսի 4-ին ԼՂ շփման գծում ադրբեջանական կողմի սադրիչ գործողությունների հետևանքով մահացած երկու ամյա երեխայի նկարներն իր էջում տարածելն է:
Նախարարները մտքեր փոխանակեցին հայ-իռլանդական քաղաքական երկխոսության ակտիվացման, առևտրատնտեսական հարաբերությունների խթանման քայլերի շուրջ:
«Չմոռանանք, որ մեր ամենահզոր զենքը՝ «Իսկանդերը», մենք Ռուսաստանից ենք ստացել։ Եվ փորձել այս ամենն ինտրիգներով, չգիտեմ ինչ ձևով խփել, հարվածել… Ադրբեջանը դա դիտավորյալ է ցուցադրում, փաստորեն, դրանով մեջքից խփում է Ռուսաստանին, որովհետև այդպիսի բաներ անելով՝ խարխլում է ռուս-հայկական համագործակցությունը»։
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Դեմոկրատական կուսակցությունից Կոնգրեսի անդամներին մեղադրել է այն ջանքերը սաբոտաժի ենթարկելու մեջ, որոնք գործադրում է իր վարչակազմը, ներառյալ թեկնածուների հաստատման գործընթացը, որոնք ինքն առաջարկում է տարբեր ֆեդերալ գերտեսչություններում եւ ծառայություններում ղեկավար պաշտոններ զբաղեցնելու համար։
ՉԺՀ-ի եւ ԱՄՆ-ի միջեւ Համապարփակ տնտեսական երկխոսության առաջին փուլը կկայնա հուլիսի 19-ին Վաշինգտոնում:
Եվրամիության բոլոր 28 անդամ երկրները հավանություն են տվել ԵՄ – Ուկրաինա ասոցիացման համաձայնագրին:
Եվրամիությունը հավանություն է տվել 100 միլիոն եվրոյի մակրոֆինանսական օգնության տրամադրմանը Հորդանանի համար:
Գերմանիայի հարավ-արևմտյան Բադեն-Վյուրթեմբերգ երկրամասում գնացքը դուրս է եկել ռելսերից:
Ռումինացի փորձագետն առաջարկել է Ռումինիային պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Հուլիսի 11-ին այս մասին հաղորդել է «Աս Սումարիա» հեռուստաալիքը՝ վկայակոչելով Իրաքի Նայնավայի նահանգում տեղացի աղբյուրի։
Հյուսիսատլանտյան դաշինքի մասնակից երկրների մարտական տեխնիկայի ժամանումով Ռումինիայի տարածք հուլիսի 11-ին սկսվում են ՆԱՏՕ-ի Saber Guardian 2017՝ երկրի պատմության մեջ խոշորագույն զորավարժությունները:
Հուլիսի 11-ին 6,8 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Խաղաղ օվկիանոսում՝ Նոր Զելանդիայի ափերի մոտ, հաղորդել է ԱՄՆ-ի Երկրաբանական ծառայությունը (USGS)։
ԱՄՆ ծովային հետևակի բեռնատար ինքնաթիռը, որը հաճախ օգտագործվում էր վառելիքի և ռազմական տեխնիկայի տեղափոխման համար, ԱՄՆ Միսիսիպի նահանգի արևմտյան հատվածում վթարի է ենթարկվել՝ խլելով 16 մարդու կյանք:
Վենեսուելայում հուլիսի 10-ին ավելի քան 30 մարդ է տուժել ընդդիմության կազմակերպած հակակառավարական ցույցերի ընթացքում: Ինչպես հաղորդել է Կարակասի Չակաոյի շրջանի վարչակազմը, բժշկական օգնություն է ցույց տրվել 25 ցուցարարի: