Բաժիններ՝

22-ամյա երիտասարդը կալանավորվել է

Քրեական ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության և Համայնքային ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողները համատեղ միջոցառումների արդյունքում սեպտեմբերի 24-ին Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհին՝ Ներքին Գետաշեն բնակավայրի վարչական տարածքում ձերբակալել և բաժին են ներկայացրել Ներքին Գետաշեն գյուղի բնակիչ՝ 22-ամյա և Մարտունու բնակիչ՝ 29-ամյա երկու երիտասարդի:

22-ամյա երիտասարդի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է ընդհանուր 5 գրամից ավելի քաշով մեթամֆետամինի զանգվածով ապակյա ծխամորճ: Պարզվել է, որ նա թմրամիջոցը ձեռք է բերել «Տելեգրամ» հավելվածի միջոցով:

29-ամյա երիտասարդի անձնական խուզարկությամբ նույնպես հայտնաբերվել է մեթամֆետամին: Պարզվել է, որ թմրամիջոցը նրան տվել էր 22-ամյա երիտասարդը, որի մի մասը միասին օգտագործել էին:

Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում խուզարկություն է կատարվել 22-ամյա երիտասարդի բնակության հասցեում և կից շինությունում։ Հայտնաբերվել են կանեփանման զանգվածով փաթեթներ և կանեփի չորացրած բույսեր:

Ներքին Գետաշեն գյուղի բնակիչ 22-ամյա երիտասարդը կալանավորվել է:
Կատարվում է նախաքննություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930