Բաժիններ՝

Հենրիխ Մխիթարյանը նշել է, թե ինչ մասնագիտություն կընտրեր, եթե չլիներ ֆուտբոլիստ

Հայաստանի ազգային հավաքականի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու, Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը նշել է, թե ինչ կարող էր դառնալ, եթե չլիներ ֆուտբոլիստ։

«Եթե չլինեի ֆուտբոլիստ, կարող էի իրավաբան դառնալ կամ տնտեսագիտության ոլորտում աշխատել, բայց ֆուտբոլը վաղ մտավ իմ կյանք, և անմիջապես դարձավ երազանք, որը ես վճռականորեն հետապնդեցի

Հայրս ինձ առաջին անգամ գնդակը տվեց, երբ չորս տարեկան էի։ Այդ պահից սկսած՝ ֆուտբոլը երբեք դուրս չի եկել իմ կյանքից։ Մանկության տարիներին ես խաղում էի առաջևի գծում և փորձում էի հնարավորինս շատ գոլեր խփել՝ փորձելով ընդօրինակել նրան։ Իմ կարիերայի ընթացքում ես միշտ խաղացել եմ առավելագույն նվիրումով՝ խաղի մեկնարկային սուլիչից մինչև ավարտը»,- Մխիթարյանի խոսքերն է մեջբերում fcinternews-ը։

Ընթացիկ մրցաշրջանում հայ կիսապաշտպանը Միլանի «Ինտերի» կազմում մասնակցել է 5 հանդիպման։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930