«Նիկոլը Ստրասբուրգում յուղ է վառում…»․ Սամվել Ֆարմանյան

Սամվել Ֆարմանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Հայաստանը Եվրոպայի Խորհրդի (ԵԽ) անդամ պետություն է 2001 թվականից սկսած: Անդամակցությունից մինչ օրս Հայաստանը դասվում է որպես ԵԽ-ի ամբողջական մոնիտորինգի տակ գտնվող պետություն: Նույն կարգավիճակն ունեն Ադրբեջանը, Վրաստանը, Թուրքիան, Ուկրաինան, Մոլդովան և այլն:

Այս կարգավիճակը նշանակում է, որ տվյալ պետությունը լիարժեք չի համապատասխանում ԵԽ չափանիշներին ժողովրդավարության, մարդու իրավունքների և օրենքի իշխանության չափումներով: Ուստի, ԵԽԽՎ-ն հետևում է այդ պետության՝ անդամակացությամբ ստանձնած պարտավորությունների կատարմանը, նշանակում է համազեկուցողներ, տարեկան զեկույցներ է պատրաստում և այլն:

Հենց ԵԽ-ն համոզվի, որ տվյալ պետությունն արդեն համապատասխանում է ԵԽ չափանիշներին, այն հանվում է մոնիտորինգի տակ գտնվող երկրների շարքից:

Նիկոլը մեր անտեղյակ ժողովրդին, սեփական դուքյանի վերածված «քաղհասարակության» հետ ձեռք ձեռքի տված, փորձում է քարոզել ու համոզել, որ 2018 թ. «ոչ բռնի և այլն…» սահմանադրական հեղաշրջումից հետո Հայաստանը դարձրել է «ժողովրդավարության բաստիոն», բայց հասնելով Ստրասբուրգ, չի համարձակվում կես բերան բարձրաձայնել. «մենք վաղուց արդեն ժողովրդավարության բաստիոն ենք, բա մեզ ինչու՞ չեք հանում մոնիտորինգի տակ գտնվող պետությունների ցանկից»:

Գիտե՞ք ինչու նա չի խոսում այս ամենակարևոր հարցի մասին ու չի պնդում դա: Որովհետև, Նիկոլը բոլորից լավ է հասկանում, որ «ժողովրդավարության բաստիոնի» մասին իր ու «քաղհասարակության» հեքիաթները միայն մեր խեղճ ու կրակ, անտեղյակ հայաստանցիների ականջների համար է: Եթե ԵԽ-ում նման հարց դնի՝ Ստրասբուրգում միայն բարձր կծիծաղեն, ու ստիպված կլինեն բարձրաձայնել իրականությունը «ժողովրդավարության բաստիոնի» մասին:

Հետևաբար, ինչ հեքիաթներ էլ Նիկոլը պատմի, Հայաստանի ժողովրդավարացման գնահատման միակ ինստիտուցիոնալ մեխանիզմը սա է. Հայաստանը կամ շարունակում է մնալ ԵԽԽՎ մոնիտորինգի տակ գտնվող պետությունների ցանկում ինչպես 2001 թ. մինչև հիմա է, կամ եթե Նիկոլն այն իրոք այն դարձրել է «ժողովրդավարության բաստիոն», ուրեմն Հայատանը պիտի վաղուց դուրս բերված լիներ այդ ցանկից:

Իսկ դա այդպես չէ. Նիկոլը Ստրասբուրգում յուղ է վառում:

Հ.Գ. Որպես ԵԽԽՎ նախկին պատվիրակության անդամ, տեղեկացնեմ, որ 2017 թ. ավարտին օրակարգում արդեն քննարկվում էր Հայաստանը ԵԽԽՎ մոնիտորինգի տակ գտնվող պետությունների ցանկից հանելու հարցը»:

Տեսանյութեր

Լրահոս