Բաժիններ՝

ԿԺԴՀ-ի առաջնորդը պահանջել է ավելացնել հրթիռային շարժիչների և մարտագլխիկների արտադրությունը

ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընն անհրաժեշտ է համարում մեծացնել բալիստիկ հրթիռների համար մարտագլխիկների և կարծր վառելիքով աշխատող հրթիռային շարժիչների արտադրությունը: Այդ մասին նա հայտարարել է Ռազմական գիտությունների ազգային ակադեմիային առընթեր քիմիական նյութերի գիտահետազոտական ինստիտուտ կատարած այցելության ժամանակ:

«Գերագույն ղեկավարը հանձնարարել է ինստիտոււտին մեծացնել կարծր վառելիքով աշխատող հրթիռային շարժիչների և բալիստիկ հրթիռների համար մարտագլխիկների թողարկման ծավալը՝ ածխածնային նյութերի օգտագործմամբ»,- նշվում է ՑՏԱԿ գործակալության՝ օգոստոսի 23-ին տարածված հաղորդագրության մեջ:

Կիմ Չեն Ընը նաև ծանոթացել է ինստիտուտում ներդրված արտադրական գործընթացին և բարձր գնահատական տվել նրա աշխատակիցների գործունեությանը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031